Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Կիևի Պեչերյան դատարանում հայտարարել է, որ հացադուլը կշարունակի, եթե իրեն բանտ վերադարձնեն: Այս մասին հայտնում է Life-ը:
«Նրանք ինձ մեկուսացրել են, փաստաբանների թույլ չեն տվել մտնել ինձ մոտ, ինձ մոտ մամուլ չի եղել: Եթե նրանք ինձ բանտ վերադարձնեն, ես հացադուլ կանեմ: Եվ բոլորը կիմանան՝ ով է գործել այդ սպանությունը: Նրանք կարող են ինձ սպանել, բայց երբեք չեն սպանի Ուկրաինայի ժողովրդին: Ես ինձ համարում եմ ոչ թե ձերբակալված, այլ ռազմագերի: Որովհետև նրանք պատերազմ են մղում ուկրաինացի ժողովրդի դեմ»,- ասել է Սաակաշվիլին:
Նիստի սկզբում Սաակաշվիլին անմիջապես հայտարարել է, որ «պայքարը շարունակվում է» և սկսել է Ուկրաինայի հիմնը երգել: Դրանից հետո Վրաստանի հիմնն է կատարվել: