Հայտնի է՝ երբ կսկսվի օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարումը

2022 թվականի օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարումը «ՀայՓոստ» ընկերությունում կսկսվի օգոստոսի 2-ից, իսկ մյուս վճարող կազմակերպություններում (բանկեր)՝ օգոստոսի 3-ից: Այս մասին տեղեկացնում են Միասնական սոցիալական ծառայությունից։