ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ մարզերում են

Մարդու իրավունքների միջազգային օրվա խորհրդով ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ բոլոր մարզերում կանցկացնեն անձանց ընդունելություն և քննարկումներ․ տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։ Անձինք կարող են տեղում ստանալ խորհրդատվություն, դիմումներ ներկայացնել Պաշտպանին։

Կքննարկվեն նաև մարդու իրավունքներին առնչվող հարցեր տեղական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։

ՄԻՊ ներկայացուցիչները մարզերում կլինեն մինչև ժամը 18։00-ը։