Օշականի տներից մեկում եռամսյա հավաքների ընթացքում ձեռք բերված զինամթերք է հայտնաբերվել

Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված ահազանգի հետքերով օպերատիվ խումբն այցելել է Արագածոտնի մարզի Օշական գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է տարբեր տրամաչափի և հրազենների ապօրինի պահվող 246 փամփուշտ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Պարզվել է, որ դրանք պատկանում են նշված տան 36-ամյա բնակչին։ Նա փամփուշտները ձեռք է բերել եռամսյա հավաքների ընթացքում:

Աշտարակի համայնքային ոստիկանները նաև բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունքում, մի քաղաքացի կամավոր հանձնել է հակատանկային նռնականետ, պայթուցիչով նռնակ ու հարյուրից ավելի փամփուշտ։

Հանգամանքները պարզվում են։