Հաջողվել է մեկ օրում վերադարձնել Ուկրաինայի գրեթե 6 միլիոն բնակչի էլեկտրաէներգիան. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կարողացել են մեկ օրում վերադարձնել գրեթե 6 միլիոն ուկրաինացու էլեկտրաէներգիան։ Այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։

Նրա խոսքով՝ վերանորոգման աշխատանքները շարունակվում են անխափան։ Միաժամանակ Կիևում, Վիննիցայում, Լվովում և երկրի այլ շրջաններում ջրամատակարարման և ջերմամատակարարման հետ կապված խնդիրներ դեռևս կան։