Երևանի մայթեզրերին հայտնաբերվել է ձկան վաճառք, որն անմիջապես կասեցվել է. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության, Երևանի վարչական շրջանների, ՀՀ ոստիկանության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները համատեղ ծառայություն իրականացնելիս մայրաքաղաքի մայթեզրերին հայտնաբերել են ձկան վաճառք, որն անմիջապես կասեցվել է։ Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

Քաղաքապետարանից հայտնում են, որ ձկան ապօրինի վաճառքի դեմ ուղղված միջոցառումները շարունակվում են։