Աղավնատուն գյուղում այրվել է անասնակեր

Դեկտեմբերի 23-ին, ժամը 13։49-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղի Զոհրաբյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։50-ին, մարվել՝ 16։09-ին։ Այրվել է մոտ 1000 հակ անասնակեր։