Ազգային ժողովի դռները վաղը բաց են լինելու բոլորի համար

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 18:00-ից, ամանորյա հրաշքներով լի է լինելու Ազգային ժողովի այգին: Այդ մասին ասվում է Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջում։

«Ելույթ կունենան «Երգի պետական թատրոնի» սաները, իսկ փոքրիկները յուրահատուկ նկարներ կունենան Ձմեռ պապի, Ձյունանուշի և էլֆերի հետ:

Դռները բաց են բոլորի առջև»,- նշված է գրառման մեջ: