130 մլն դրամ՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից տեղեկացավ, թե որքան գումար է ծախսվել դեկտեմբերի 28-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության համար: Այն նվիրված էր Հայաստանի անկախության 31–ամյակին, եւ պետք է տեղի ունենար սեպտեմբերի 21–ին, սակայն սահմանային լարվածությամբ պայմանավորված հետաձգվել էր, եւ անցկացվեց դեկտեմբերի 28-ին:

Մասնավորապես, այդ մրցանակաբաշխության կազմակերպման համար որեւէ գնման մրցույթ չէր հայտարարվել, եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը նախընտրել էր պետբյուջեի հաշվին մեկ անձից 34 միլիոն դրամով գնում կատարեր՝ «Բրիդջ» ՍՊԸ-ից, եւ 65 միլիոն դրամ՝ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ից։ Եվ 32 մլն դրամ էլ հատկացվել է «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ին, որը պետք է բեմի վրա դեկորներ տեղադրեր եւ իրականացներ տպագրման ծառայություններ։

Այսինքն, դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության համար պետական բյուջեից ծախսվել է 130 մլն դրամ՝ միայն այս երեք կազմակերպությունների մատուցած ծառայությունների վրա: Իսկ ինչ արդյունավետություն ունի ծրագիրը, դժվար է ասել: