Զելենսկին մերժել է Պուտինի առաջարկը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սուրբծննդյան տոներին հատուկ ռազմական գործողության գոտում հրադադարի առաջարկը մասին։ Այդ մասին Զելենսկին հայտնել է Telegram-ի իր ալիքում։

Ուկրաինայի նախագահը մերժել է Մոսկվայի առաջարկը, քանի որ, նրա կարծիքով, Ռուսաստանը, հրադադարի պատրվակով, փորձում է քողարկել «ագրեսիայի» նոր քայլերը։

Հունվարի 5-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ էր արել զինադադար հաստատել Ուկրաինայում և Դոնբասում, որպեսզի ուղղափառները կարողանան Սուրբ Ծնունդը տոնել խաղաղությամբ։ Ռուս ուղղափառ եկեղեցու կայքում հրապարակված հաղորդագրության մեջ հրադադարի ժամկետը նշվում է հունվարի 6-ի ժամը 12:00-ից հունվարի 7-ի 24:00-ն ընկած ժամանակահատվածը: