ՖՈՏՈ․ Ստեփանակերտի Մայր տաճարում պատարագ է մատուցվել

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարում մատուցվել է Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ։

Երեկ հայ առաքելական եկեղեցին սկսել է տոնել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը. տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից:

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվել է ճրագալույցի Ս. Պատարագ: