ԱԺ նոր նստաշրջանը՝ երկուշաբթի. ինչ հարցեր են ընդգրկված

Հունվարի 16-ին մեկնարկելու է Ազգային ժողովի այս տարվա առաջին նստաշրջանը: Այս շաբաթ արդեն իսկ տեղի են ունենում հանձնաժողովների նիստեր, իսկ օրակարգը հաստատվելու է վաղը՝ ԱԺ խորհրդի նիստի ժամանակ:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու են «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Դրանից բացի մյուս հանձնաժողովում քննարկվելու է նաեւ «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծերը:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելիք նախագծերը երկրորդ ընթերցմամբ են լինելու: Դրանց թվում են՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերը:

ԿԳՄՍ-ն էլ մի նախագիծ  է ներկայացրել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին անվամբ, որտեղ ամրագրվելու է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները գտնվում են պետության պահպանության ներքո»:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն էլ առաջարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարություն ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ: