«Ռեալը» պատրաստ է 60 մլն եվրո վճարել «Նապոլիի» առաջատարի համար

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»,ArmSpor. am-ի հաղորդմամբ՝ հայտնում է El Nacional-ը։

Իսպանական ակումբը 24-ամյա Օսիմենին դիտարկում է որպես 36-ամյա հարձակվող Կարիմ Բենզեմային փոխարինող։ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է «Նապոլիին» 60 միլիոն եվրո առաջարկել Նիգերիայի հավաքականի խաղացողի տրանսֆերի համար։

Նշվում է, որ նեապոլցիները մտադիր չեն Օսիմհենին վաճառել 80 միլիոնից պակաս գնով։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 թթ մրցաշրջանի ավարտը։

Օսիմհենը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա 19 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում ակումբի կազմում՝ դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: