Առաջիկա 5 օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում հունվարի 22-ի ցերեկը Լոռիում և Տավուշում՝ առանձին հատվածներում, հնարավոր է թույլ ձյուն։ Հունվարի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: