Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կա մարդկային կորուստ և վիրավոր

Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, 《Խայփալու 》կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր։

Դեպքի մասին մանրամասներ կհրապարակենք ավելի ուշ։

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: