Մի ձեռքով բարձրացրել էր ծանրաձողը, մյուսով գցել ձեռքին

Մինչ համացանցում ԱԺ նախագահի մամուլի խոսնակն ու անձամբ ԱԺ նախագահը, մեկը մեկին հերթ չտալով, շտապում են պարզաբանել վերջինիս ձեռքի վնասվածքի մասին տարաբնույթ լուրերը, Ալեն Սիմոնյանի թիմակիցները ԱԺ միջանցքներում կատակում են, թե իբր ծանրաձողն ընկել է այն գլխից վեր պահած Ալեն Սիմոնյանի ձեռքին։ Իսկ հետո, «լրջացնելով» խոսակցությունը, նշում էին, թե ձեռքի կոտրվածքը մտացածին է: Ուղղակի Ալեն Սիմոնյանի ու Արարատ Միրզոյանի երեկվա ասածները հակասության մեջ են, և ստեղծված իրավիճակից դուրս գալու ԱԺ նախագահի միակ փրկօղակը ձեռքի կոտրվածքին դիմելն է եղել: