Ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացվեն ԼՂ Ասկերանի շրջանում

ԼՂ ԱԻ պետական ծառայության, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo Trust» կազմակերպության սակրավորական խմբերը, օգոստոսի 11-ին`օրվա տարբեր ժամերի, ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում։

Չպայթած և կյանքի համար վտանգ հանդիսացող ռազմամթերքը բնակավայրերի հարակից տարածքներում հայտնվել են 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում, Ադրբեջանի կողմից Արցախի հրետակոծության ժամանակ։

Մինչ օրս սակրավորները Հանրապետության տարածքում իրականացնում են հետախուզական, անհրաժեշտության դեպքում` տեղում դրանց ոչնչացման աշխատանքներ։

Կոչ է արվում պայթյունների ձայն լսելու դեպքում խուճապի չմատնվել։