Հայաստանի կողմից ՌԴ-ից հեռու մնալու քայլեր ենք տեսնում․Սերգեյ Ռյաբկով

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության ընդունումը Ռուսաստանից հեռու մնալու ընդհանուր միտումի մի մասն է:

«Այս գործողությունը, ցավոք, տեղավորվում է վերջերս ձևավորված միտումի մեջ: Երևանից մենք տեսնում ենք ավելի շատ ցուցադրական քայլեր, որոնք ուղղված են Ռուսաստանից հեռու մնալուն», – ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: