Անդավաճանները

Երեկ տեղեկացանք, որ Հայաստան խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը կրկին վերանշանակվել է Իզմիլյան ԲԿ-ի տնօրենի պաշտոնում: Այդ մասին նա գրել էր սոցիալական ցանցի իր էջում: Չնայած Չարչյանը դեռևս օրեր առաջ է վայր դրել պատգամավորական մանդատը, սակայն Ազգային ժողովի նրա նախկին աշխատասենյակի դռան վրա դեռ մնում է նրա անուն-ազգանունը կրող մետաղյա ցուցանակը, իսկ ցուցանակի վրա՝ Արցախի դրոշով խորհրդանիշը:

 

Հիշեցնենք, որ Արցախի հանձնումից հետո Հայաստան խմբակցության ղեկավարի և բոլոր պատգամավորների դռներին է փակցված Արցախի դրոշը խորհրդանշող լոգոն: Հին ընկերները չեն դավաճանում: