Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Փետրվարի 7-ին  հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք:

Երևանում փետրվարի 7-ի գիշերը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ:

Փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում փետրվարի 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 3-7 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-10-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։