Բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակից․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ։ Ըստ իմ նախնական տեղեկության՝ պատճառը եղել է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդմանը վերաբերող թռուցիկներ փակցնելը։
Տղաներին տարել են Դավթաշենի ոստիկանություն։»