Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյի միջազգային մրցաշարի հաղթող:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Կարապետյանը 3-րդ տեղով դուրս գալով եզրափակիչ` դարձավ մրցաշարի հաղթող: Եզրափակիչում հայ հրաձիգը 240,7 միավորով առաջինն է:
Էլմիրա Կարապետյանը մինչ այս արդեն իսկ ուներ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Ավելի վաղ կայացել էր 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի զույգերի պայքարը, որտեղ Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյանը զույգը միայն 5-րդն էր:
Հայաստանը Ռիոյի վարկանիշային այս մրցաշարում ներկայացված է երեք մարզիկով` Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Հրաչ Բաբայան:
Կարդացեք նաև:
«Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելը՝ կյանքի ու մահու հարց. «Հրապարակ»
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 166 նոր դեպք, մահացել է 9 քաղաքացի
Բրյուսել կատարած այցի ժամանակ պատրաստակամություն հայտնեցինք շարունակել մշտական համագործակցությունը.Թ...
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱԺ աշխատակազմին