Լավագույն երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ ԱՄՆ-ի համար այս վճռորոշ փուլում ես կլինեմ Բերկլի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի ուսանող, որի նեղ մասնագիտացումը՝ ամերիկյան քաղաքականությունն է։ Այն, ինչ տեսնում, սովորում կամ զգացական մակարդակով ընկալում եմ ուլտրալիբերալիզմի այս խոշորագույն կենտրոնում, դժվար թե ինձ տրվեր այլ միջավայրում։ Բերկլիի՝ իմ այս շրջանին հուսամ կանդրադառնամ՝ 70-ից հետո, հուշագրություններիս տեսքով)։ 2024 թ․ ԱՄՆ ընտրությունները ամերիկյան քաղաքական եւ ակադեմիական շրջանակները որակում են պատմական կամ աննախադեպ (բառի ոչ նիկոլական, այլ իսկական իմաստով)։ Ինչո՞ւ՝ ամեն մեկն իր կարծիքն ունի։ Ընտրության կոնտեքստում՝ այս որակումների պատճառներից մեկը թեկնածուների հաղթելու 50/50% հավանականությունն է։ Երկուսի շանսերն էլ բառացիորեն հավասար են բոլոր համապետական հարցումների տվյալներով։ Նոյմեբրեի 1-ին մեկնարկել է նախագահական ընտրությունների վերջին փուլը՝ անհավանական լարված մրցավազքի վճռորոշ փուլը։ Երկու թեկնածուներն էլ մինչեւ նոյեմբերի 5-ը շարունակելու են իրենց քարոզարշավը․ հսկայական հանրահավաքներ, գրեթե 24-ժամյա ռեժիմով հարցազրույցներ ու աշխատանք ընտրազանգվածի բոլոր թիրախային խմբերի հետ։ Այս ընթացքում արդեն՝ միլիոնավոր մարդիկ քվեարկել են։ Վերջին հարցումները՝ նոյեմբերի 1-ի, 9։10pm տվյալներով հետեւյալն են․
Լրագրող Գոհար Վեզիրյանն անդրադարձելէ ԱՄՆ նախագահի ընտրություններին
