Ով ինչ ուզել՝ դասավանդել է, գումար է ստացել ու ետ վերադարձրել…

Երևանի թիվ 11 դպրոցում կատարվածը փաստեց, որ հասարակության մեջ արթնացել է սեփական իրավունքի գիտակցումը և ծնողները սկսել են հասկանալ, որ իրենք կարող են պահանջատեր լինել:

«Դպրոցի տնօրենի հրաժարականից հետո դպրոցի Կառավարման խորհուրդը որոշել է առաջադրել տնօրենի նոր թեկնածու, ինչը կանխելու համար ստորագրահավաք է սկսել 404 ծնող, որոնց մեջ 70-ից ավելին ուսուցիչներ են: Այսօր վաղ առավոտյան ստորագրություններով գրությունը հանձնել ենք փոխքաղաքապետ Սուքիասյանին»,-ասաց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը՝ նշելով, որ այս օրերին ստանում է բազմաթիվ գրություններ տարբեր դպրոցներում տեղի ունեցող անօրինությունների մասին:

 «Իրականացրել ենք ուսումնասիրություններ. պարզվել է՝ ով ինչ ուզել՝ դասավանդել է, գումար է ստացել, հաջորդ ամիս դա վերադարձրել, եթե չի վերադարձրել՝ զրկվել է դասղեկությունից ու դրա համար վճարվող գումարից»,-ասաց Անահիտ Բախշյանը: