Ստոմատոլոգները պահանջում են, որ կիրառվի մեկ հարկատեսակ (տեսանյութ)

Հայաստանում աշխատող ստոմատոլոգները պահանջում են հարկային օրենսգրում անհրաժեշտ փոփոխություններ, քանի որ արտոնագրային վճարի և եկամտահարկի միջև կան լուրջ անհամատեղելիություններ.

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  այս մասին ասաց «Կառուցողական ստոմատոլոգիա» ՀԿ նախագահ Հովհաննես Գևորգյանը և նշեց, որ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը արդեն արձագանքել է իրենց և խոստացել ՊԵԿ նախագահի և այլ իրավասու մարմինների հետ քննարկել օրենքի տեսակներին առնչով խնդիրները:

Ստոմատոլոգները պահանջում են, որ կիրառվի մեկ հարկատեսակ, կամ արտոնագրային հարկի նվազեցում լինի:

«Մեր առողջապահության նախարարության ծրագրերը չի համապատասխանում հարկային օրենքներին և այն հղի է բացասական կողմերով»,-նշեց Հովհաննես Գևորգյանը:

Նրա խոսքով՝ կառուցողական բնույթի մոտեցումները չեն համապատասխանում եղած իրավիճակին:

Ամբողջությամբ՝ տեսանյութում