«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը քիչ առաջ համաներմաբ ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից:
Armtimes.com–ի տեղեկությունը հաստատել են ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից:
Համաներում հայտարարելու մասին օրենքն ուժի մեջ է մտել այսօր: Այսօրվանից ՔԿՀ-ներում համաներմամբ դատապարտյալներին ազատելու գործընթացը սկսվել է:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման՝ 2013 թվականի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո: Նա մեղավոր է ճանաչվել խուլիգանություն կատարելու համար:
Կարդացեք նաև:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. « Արցախում հումանիտար ճգնաժամ է և աշխարհը պետք է շտապ արձագանքի».ահազանգում է ԱԺ պատգամա...
Ալեն Սիմոնյանը դրածո է. կատարում է Ռուբինյանի հրահանգները. «Ժողովուրդ
Արգենտինան գերազանցեց Նիդերլանդներին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Համբարձում Մաթևոսյանի նախկին խորհրդականը տաքուկ պաշտոն ունի. «Հրապարակ»