Արցախում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ն։
Նշվում է, որ ընթացիկ գործունեությունների մասին տեղեկացված են ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարությունը և Աղդամում գտնվող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի ղեկավարությունը։
«Գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցվելու առաջնագծի երկայնքով, և խորքում շարքից հանվելու են հայկական զինված ուժերի դիրքերը, նրանց հեռահար կրակային կետերը, ռազմական միջոցները և ռազմական նշանակության օբյեկտները», – ասված է հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև:
Մովսես Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործն ավարտական փուլում է. «Ժողովուրդ»
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Թագուհի Թովմասյանը ՌԴ դեսպանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը
Ավինյանին պարտադրում են նախընտրական քարոզարշավը տանել «սեւերի ու սպիտակների» տրամաբանության մեջ. «Հր...