Ես մնալու եմ Հայաստանում. Բիզնես էլ չեմ վաճառում. Աշոտ Արսենյան

Blic.am-ի զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը

-Պարո’ն Արսենյան,  այսօր մամուլում տեղեկություն կար, որ Դուք առաջիկայում պատրաստվում եք լքել Հայաստանը՝ վաճառելով Ձեզ պատկանող բիզնեսը։ Որքանո՞վ է իրատեսական այս տեղեկատվությունը։

-Անկեղծ ասած,  էնպիսի ինֆորմացիա են գրել, որ դա նույնիսկ իմ մտքով չի անցել անգամ 90-ական թվականներին, երբ երկիրը պատերազմի մեջ էր ու բոլորն այդ ժամանակահատվածում գնում էին երկրից։ Անգամ այդ ժամանակ ես իմ հարազատ Գնդեվազ գյուղում տուն էի կառուցում, որ մարդիկ տեսնեին ու գիտակցեին երկրում ապրելու արժեքը։ Հիմա,  երբ Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել, ես նույն տրամաբանությամբ անում եմ իմ հարազատ Ջերմուկում՝ ես իմ տունն եմ կառուցում։

Իսկ նման տեղեկություն տարածողներին հիասթափություն է սպասվում՝ ես իմ երկիրը չեմ լքելու, բիզնես չեմ վաճառելու։