կառավարությունը «պատերազմ» է հայտարարել Արման Թաթոյանին

ՀՀ կառավարությունը «պատերազմ» է հայտարարել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին` ի դեմս պաշտպան Արման Թաթոյանի: Վերջին շրջանում Մարդու իրավունքերի պաշտպան Արման Թաթոյանը բավականին լուրջ խնդիրներ արձանագրեց պատերազմի հետեւանքով մարդու իրավունքների ոտնահարման մասով ու իր հայտարարություններում կոշտ արձագանքեց իշխանությունների տարբեր քայլերին, ինչի հետեւանքով քաղաքական իշխանությունները որոշել են «պատժել» Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Այսպիսով Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին օրենքում այնպիսի փոփոխություն, որով Պաշտպանի աշխատակազմին տրամադրվող բյուջեի առաջարկվող չափն այսուհետ կախված կլինի Կառավարության հայեցողությունից։ Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում խնդրեցինք ՄԻՊ գրասենյակից, որտեղից ի պատասխան հայտնեցին.

«Հարցը օրակարգում ընդգրկվել և ընդունվել է՝ որպես չզեկուցվող, չքննարկվող հարց ու Մարդու իրավունքների պաշտպանի սկզբունքային առարկություններով: Այն չի համաձայնեցվել Պաշտպանի հետ: Փոփոխությունն ուղղակիորեն խաթարելու է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, վտանգելու է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու յուրաքանչյուր անձի բացարձակ սահմանադրական իրավունքը»:

Նկատենք, որ Գործող օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի հաստատության համար պետական բյուջեով ֆինանսավորման չափը չի կարող լինել պակաս, քան նախորդ տարի պետական բյուջեով նախատեսված հատկացման չափն է: Կառավարության առաջարկած փոփոխությամբ այդ երաշխիքը վերացվում է և ստացվում է, որ հաջորդ տարվա բյուջեն կարող է կրճատվել՝ ցանկացած հիմնավորմամբ։ Արդյունքում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կարող են կրճատվել ինչպես աշխատողների թիվը, այնպես էլ այցերը տարբեր հաստատություններ, բողոքների քննարկմումները, կդադարի արագ արձագանքման խմբի գործունեությունը և այլն։ Մինչդեռ, մի շարք կոնվենցիաներով. Այդ թվում և ՄԱԿ-ի կոնվենցիայով նախատեսված Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի, Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով նախատեսված Մարդու իրավունքների պաշտպանի միջազգային կարգավիճակների մասին փաստաթղթերով երաշխավորված է ֆինանսական կայունության հարցը: ՀՀ Կառավարությունը՝ որպես հիմնավորում նշել է. «Կառավարությունը որդեգրելու է այնպիսի մոտեցում, որն անաչառ կերպով գնալու է պետական մեքենայի վրա ծախսվող յուրաքանչյուր դրամի հասցեականության և արդյունավետության հետևից։ Պետական կառավարման համակարգում հստակ ամրագրվելու է գործառույթ-մարմին-պատասխանատվություն-արդյունք-գնահատական տրամաբանական շղթան՝ կառավարման համակարգին հատուկ է լինելու համընդհանուր, ստանդարտացված, օբյեկտիվ մոտեցումների և ծախսարդյունավետ լուծումների սկզբունքը»։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանին կառավարության կողմից պատժելու գործընթացը սկսվել է դեռեւս 1 ամիս առաջ: Բանն այն է, որ հրապարակվեց այն մասին, որ ավելի վաղ Կառավարությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հետ վերցրեց 3 մեքենա՝ հիմնավորելով՝ 2020թ. նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ու պատերազմի հետևանքով «ՀՀ-ում առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու նպատակով ֆինանսական միջոցներ ներգրավելու, տնտեսությունում ֆինանսական ներարկումներ իրականացնելու հրատապ անհրաժեշտությամբ։ Հրապարակային տեղեկությունների համաձայն՝ Վարչապետի աշխատակազմը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ սկզբում ուղարկել էր գրություն, որով առաջարկել էր Պաշտպանի աշխատակազմում առկա 11 մեքենաներից 8-ը ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Այնուհետև, Վարչապետի աշխատակազմն ուղարկել էր միայն Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը վերաբերող Կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսված էր եղել նշված 11 մեքենաներից 7-ը ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին: Ընդ որում, 11 մեքենաներից՝