Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 572 նոր դեպք, 21 մահ

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ.
✓572 նոր դեպք
✓4642 թեստավորում
✓1571 առողջացած
✓21 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 418 792 դեպք, որոնցից 398 241-ը՝ առողջացած:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8413 դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2 884 327 թեստավորում: