Օդի ջերմաստիճանն այսօր աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով

Երևանում հունվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում հունվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, հունվարի 19-21-ը առանձին վայերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։