Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստը

Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստը։

Ելույթով հանդես եկավ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ վերջին ժամանակահատվածում առաջացած որոշակի լարվածությունների ֆոնին՝ ուրախ է, որ կարողանում են աշխատանքային հանդիպում և քննարկում կազմակերպել․

 «Մեր խնդիրն է՝ փակել քաղաքական թշնամանքի էջը և կարծում եմ՝ եթե մեզ հաջողվի համատեղ ուժերով  այդ մթնոլորտը հաստատել, իսկ ՀՀԿ-ն էլ ունի հնարավորություն՝ հաստատել այդ մթնոլորտը, կարող ենք արձանագրել ժողովրդի հաղթանակը»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ իր նպատակն է՝ ունենալ ոչ թե հաղթողներ և պարտվողներ, այլ համազգային հաղթանակ։

Փաշինյանին առաջինը հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Բեքարյանը՝ հարցնելով նրա տեսակետը Ղարաբաղյան հարցի վերաբերյալ և ճշտեց՝ ինչ-որ փոփոխություն նախատեսվո”ւմ է Ղարաբաղյան հացի բանակցային գործընթացում․

«Ղարաբաղի հարցը կարևորագույն հարցերից մեկն է և ակնհայտ է, որ հարցի կարգավորումը պետք է տեղավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեքստում։ Աշխատանքի մեթոդաբանությունն էլ պետք է լինի ինստիտուցիոնալ, անձերի սուբյեկտիվ ճաշակները չեն, որ պետք է որոշեն պետական քաղաքականությունը»,-ասաց Փաշինյանը։