Ազգային ժողովում մեկնարկած ՀՀԿ արտահերթ նիստի ընթացքում ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը Փաշինյանից հետաքրքվեց՝ Կառավարության ապագա կազմն ինչպես է ձևավորվելու, ովքեր են լինելու փոխվարչապետերն ու նախարարները, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարը:
Փաշինյանի խոսքով՝ այդ հարցին պատասխանելու համար պետք է արձանագրվի այն հենարանը, որն ուղղակի կամ անուղղակի դառնալու է վարչապետի ընտրություն իրականացնող. «Քվեարկությունից հետո կարձանագրվի այդ շրջանակն ու կառավարության կազմը պետք է ձևավորվի այդ շրջանակի հետ քննարկումների արդյունքում», — նշեց Փաշինյանը:
Նա նաև նկատեց, որ իրենք ունեն իրենց կադրերը, մինչդեռ բոլորովին էլ նպատակ չունենք կադրային ջարդ իրականացնել.
«Մենք ունենք կադրային բազա, բայց չենք գալիս կադրային ջարդ անելու, «ոչ մերոնքականներին» «մերոնքականներով» փոխարինելու: Ձեր հարցի պատասխանը կախված է վաղվա քվեարկությունից», — ասաց նա:
Կարդացեք նաև:
Կարևորել ենք գենդերային բռնության հիմնախնդրի հասցեագրումը Հայաստանում.ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյա...
Որոշում ենք կայացրել, որ ամառային 8-րդ խաղերից անմիջապես հետո պատրաստվում ենք ձմեռային երկրորդ խաղեր...
ինչու՞ են վախեցած իմքայլականները
ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը կհանդիպի զ...