Ինչպես վերականգնել թոքերը Govid 19-ից հետո

Բժիշկ թերապևտ, Ներքին Հիվանդությունների Բժշկության Հայկական Ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում հանգամանորեն խորհուրդ է տվել, թե ինչպես կարելի է վերականգնել թոքերի աշխատանքը, եթե մարդը հիվանդացել է Govid19-ով և տարել երկկողմանի թոքաբորբ: Նշենք, որ բժշկուհին համավարակի առաջին իսկ օրերից կանգնած է եղել ժողովրդի կողքին, իր խորհուրդներով օգտակար եղել իրեն դիմող հազարավոր հիվանդների: Նա մշտապես նշել է, որ անվճար խորհրդատվություն կտրամադրի բոլոր նրանց, ովքեր ունեն իր՝ որպես բժշկի աջակցության կարիքը: Blic.am-ը ներկայացնում է բժշկուհու արժեքավոր խորհուրդները:

-Covid19 համաճարակը փոխեց բոլորիս կյանքի բնականոն ընթացքը, մտցրեց ապրելու և աշխատելու նոր չափորոշիչներ , ինչու չէ նաև ստիպեց վերագնահատել ամենակարևոր արժեքները, ընդունելով կյանքը որպես Աստծո պարգև և պահպանել առողջությունը, գթասիրտություն և հոգատարություն ցուցաբերել մերձավորի և շրջապատի հանդեպ, կամքով ուժեղ և լավատես լինել հանուն ապագայի։ Իմ ժողովուրդը արդեն համարյա վեց ամիս է, ինչ ապրում է համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում։
Հարգելի հայրենակիցներ, կարծում եմ, մենք չհաղթահարեցինք լիովին համաճարակը, հատկապես, որ աշնանը սպասվում է երկրորդ ալիքը, բայց սովորեցինք հետը ապրել, առանց ավելորդ տագնապի և խուճապի, պայքարելով համակեպվեցինք։
Ինպես արդեն գիտենք, COVID-19- ը ընթանում է տարբեր աստիճանի ծանրության: Այն վարակակիրների մոտ, որոնք տարել են թեթև կամ ասիմպտոմատիկ ձևերը, առավել հաճախ հետևանքներ չեն մնում: Այն ​​հիվանդները, որոնց մոտ ախտորոշվել է COVID-19-ով պայմանավորված երկկողմանի թոքաբորբ, թոքերի ավելի քան 25% -ի ախտահարմամբ , ֆիբրոզի առաջացման վտանգ մեծ է: Ֆիբրոզը դա թոքերի նորմալ հյուսվածքի փոխարինումն է շարակցական հյուսվածքով։ Արդյունքում առաջանում են սպիական փոփոխություններ և կպումներ, որի հետևանքով նվազում է թոքերի առաձգականությունն և շնչառական մակերեսը: Եթե ​​2-3 նման ֆիբրոզ օջախներ են ձևավորվում, հիվանդը կարող է դա չզգալ և չունենալ շնչառական գանգատներ։ Բայց եթե ֆիբրոզը մեծ է, սկսվում են շնչառության հետ կապված խնդիրներ: Ամենատարածված շնչառական ախտանիշը՝ դա հևոցն է, որը սկզբից արտահայտվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, իսկ հետո կարող է ի հայտ գալ նաև հանգիստ վիճակում։ Ծանր դեպքերում դա հանգեցնում է շնչառական անբավարարության: Բոլոր դեպքերում մարդը իրեն լիարժեք առողջ չի զգում, իջնում է աշխատունակությունը և տրամադրությունը, այսինքն տուժում է կյանքի որակը։ Հնարավոր է և անհրաժեշտ թագավարակի բուժմսն հետ համատեղ, մեկ շաբաթ անց, պայքարել թոքերի վերականգնման համար: Դժբախտաբար, մենք չունենք հատուկ դեղամիջոցներ, որևէ հատուկ տեխնոլոգիաներ, որոնք օգնում են թոքերը աշխատել այնպես, ինչպես հիվանդությունից առաջ: Թոքերի հյուսվածքը պետք է
վերականգնվի ինքնուրույն, և մեր խնդիրն է օգնել այդ ընթացքը ավելի արագ և լիարժեք անցնելու : Հիմնականում մարդը կարող է տանը ինքնուրույն կատարել շնչառական վարժություններ:
Շնչառական վարժությունները ուղղված են թոքի ալվեոլներից և բրոնխիոլներից լորձի և խորխի արտահոսքի բարելավմանը, որպիսզի չկուտակվի ստորին հատվածներում և չդժվարացնի շնչառությունը :
Շնչառական վարժությունները պայքարում են թոքերի կանգային երևութների դեմ, բարելավում են արտաքին շնչառությունը, շտկում են շնչառական մեխանիզմը, արագացնում բորբոքման ներծծումը և նվազեցնում ֆիբրոզի և կպումների առաջացումը:
Շնչառական վարժությունները ուժեղացնում են շնչառական մկանները, բարելավում են թոքերի և բրոնխյալ ծառի օդափոխությունը։
Ինչ վարժություններ թոքերի համար կարող եք ինքնուրույն անել տանը: Նրանք պետք է կատարել դանդաղ՝ կրկնելով յուրաքանչյուրը 4-6 անգամ: Լավագույն արդյունքի համար արժե օրեկան երկու անգամ 10-15 րոպե շնչառական վարժություններին նվիրել:
Դուք պետք է շնչեք քթի, իսկ արտաշնչեք բերանի միջոցով: Արտաշնչումը պետք է լինի մեկուկես/երկու անգամ ավելի երկար, քան ներշնչումը: Դուք կարող եք դա վերահսկել ՝ հաշվելով ինքներդ ձեզ.շնչեք 1-2-3-ին, արտաշնչեք 1-2-3-4-5-ին:
Յուրաքանչյուր վարժության ավարտին հարկավոր է թուլացնել ուսագոտու մկանները: Խնդրում եմ նկատի ունեցեք, որ շնչառական վարժությունները չպետք է առաջացնեն անհանգստություն / դիսկոմֆորտ/, առավել ևս ցավ։
Արգելվում է զբաղվել շնչառական վարժություններով `առանց նախնական բժշկի հետ խորհրդակցելու սրտանոթային հիվանդություններով, թրոմբոֆլեբիտով տառապող մարդկանց, գլխուղեղի կամ սրտի կաթվածից, վիրահատություններից հետո, քրոնիկ հիվանդությունների սրացման ժամանակ:
Ձեզ եմ ներկայացնում հետևյալ շնչառական վարժությունները.
•Քթի միջոցով խոր շունչ քաշեք ՝ պահելով շունչը: Այնուհետև դադար տվեք, որքան հնարավոր է (մինչև մոտ 10 վայրկյան) և դանդաղ արտաշնչեք բերանով: Արտաշնչման ժամանակ արտասանում ենք «ՊՖ»: Կրկնել վարժությունը 4-6 անգամ:
•Մեկնարկային դիրքը.կանգնած, ոտքերը ուսի լայնության բացեք, ձեռքերը տարածեք կողմեր, ափերը դեպի վեր – նրշնչում և արտաշնչում ենք, արագ խաչելով ձեռքերը կրծքավանդակին, որպեսզի ափերը հարվածեն թիակներին։
• Կանգնում ենք թաթերի վրա, ձեռքերը իրար պինդ բռնած բարձրացնում ենք դեպի վեր – ներշնչում, արտաշնչում – կտրուկ կռանում ենք, կարծես փայտ ենք կտրում և ասում «Ու Հ», այնուհետև վերադառնում ենք մեկնարկային դիրքի: Կրկնել 4-6 անգամ:
• Վերցրեք մի բաժակ ջուր, դրա մեջ մի խողովակ դրեք, կանոնավոր շունչ քաշեք և դանդաղ արտաշնչեք օդը խողովակի միջոցով: Անհրաժեշտ է դա անել ոչ ավելի, քան օրվա ընթացքում հինգ անգամ 10-15 րոպե:
Պառկած վիճակում իրականացվող վարժություններ.
•Ներշնչել – քթի միջոցով, արտաշնչել – երկարացված, բերանի միջոցով, շրթունքներով կազմել խողովակ: Կարող եք նաև փակ ատամներով արտաշնչելիս հնչյունները արտասանել «ժժժ», «սսս», «շշշ»:
•Հենվելով ձեր արմունկներին, բարձրացրեք ձեր կրծքավանդակը – շնչեք, հանգստացեք – արտաշնչեք:
•Ոտքերը ծալեք ծնկներում, ձեռքերը ձգեք մարմնի երկայնքով: Միևնույն ժամանակ բարձրացրեք ձեր ձեռքերը և ոտքերը դեպի վեր – շնչեք, ձեռքերը ցած, ոտքերը իջեցրեք հատակին – արտաշնչեք:
•Ձեռքերը դրեք ուսերին, արմունկները տարածեք կողմ – շնչեք, արմունկները իջեցրեք և սեղմեք կրծքավանդակին – արտաշնչեք:
•Բարձրացրեք երկու ձեռքերը վերև – ներշնչեք, դանդաղորեն ցածրացրեք- արտաշնչեք։
•Ձեր ձեռքերը դեպի կողմերը տարածեք – ներշնչեք, գրկեք ուսերին, ձեռքերը ամուր սեղմելով կրծքավանդակին – արտաշնչեք:
•Ծալել ծնկները մեջքի պարկած ։ Բարձրացրեք հետույքը ներշնչելիս, արտաշնչելիս իջեցրեք այն:
•Դիաֆրագմալ մկանները ամրապնդելու և մարզելու համար ներշնչման ժամանակ փորը պետք է արտափքել, իսկ արտաշնչելիս, ընդհակառակը, ներքաշել։
Շնչառության վարժությունները պետք է կատարել լավ օդափոխվող տարածքում կամ, եթե եղանակը թույլ է տալիս, բաց պատուհանի ներքո: Հագուստը պետք է լինի հարմարավետ և ազատ: Վարժությունների ընթացքում փորձեք չշեղվել և կենտրոնանալ շնչառության վրա: Վարժությունները կատարեք ամեն օր և, դրանով իսկ, դուք կամրապնդեք ձեր առողջությունը և կբարձրացնեք դիմադրողականությունը , և այդ ժամանակ ձեր իսկ առողջությունը չի դավաճանի ձեզ և կօգնի հաղթահարել թշնամուն, նույնիսկ ավելի ուժեղ, քան COVID-19- ը:
Եղեք առողջ, իրազեկված և պաշտպանված։
Շնորհակալություն։