Արա Բաբլոյանի հարցակոխը․ բլից հարցեր՝ Նիկոլ Փաշինյանին

Ազգային ժղովում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության հետ։

Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ տեղեկանալով՝ արդյոք այս օրերին Փաշինյանն ուներ հավաքներ անցկացնելու ազատ հնարավորություն։

«Այո՛». Փաշինյան։

«Այս օրերին դուք ունեի՞ք խոսքի ազատություն». Բաբլոյան։

«Ինչպես այս օրերին, ես իմ ողջ կյանքում ունեցել եմ խոսքի ազատություն». Փաշինյան։

«Այս օրերին ժողովուրդն ունե՞ր իր կամքն արտահայտելու ազատ իրավունք». Բաբլոյան։

«Ժողովուրդը միշտ ունի իր կամքն ազատ արտահայտելու իրավունք».  Փաշինյան։

«Դուք գտնո՞ւմ եք, որ ժողովուրդն ուներ հավաքներին ազատ մասնակցելու հնարավորություն այս օրերին».Բաբլոյան։

«Այո՛, ես գտնում եմ, և ես ուրախ եմ, որ այդ հնարավորությունը մենք կարողացանք ստեղծել»․ Փաշինյան։

«Դուք գտնո՞ւմ եք, որ այս ամենը ժողովրդավարության դրևսորում էր»․Բաբլոյան։

«Այո՛, աներկբա»․ Փաշինյան։

«Դուք գտնո՞ւմ եք, որ այս ամենի հնարավորությունը առաջացել է 2008 թվականից հետո»․ Բաբլոյան։

«Ո՛չ»․Փաշինյան։